ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Կարելի է օրինականացնել, բայց ծխել՝ ոչ

Կարելի է օրինականացնել, բայց ծխել՝ ոչ
28.10.2018 | 19:17

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ դատական հայց է ներկայացնում կայքերից մեկի դեմ, որը նրան զրպարտել է։ politik.am կայքը գրել էր, որ փոխվարչապետը մարիխուանա է ծխում։


Իհարկե, լրատվամիջոցին դատի տալը լավ բան չէ, բայց մի կողմ թողնենք թե ով է կողմերից ճիշտ կամ սխալը, անդրադառնանք մի փաստի ընդամենը։ Երբ այս իշխանությունը նոր էր ստանձնել երկրի կառավարումը, նրա հեղափոխական կադրերից ոմանք ակտիվ խոսում էին մարիխուանայի օրինականացման մասին, բայց այդ հանգամանքը կարծես այն ժամանակ չդատապարտվեց, այն էլ փոխվարչապետի մակարդակով, կառավարությունից մեկը չասաց՝ այ ընկեր, էդ ի՞նչ ես խոսում։ Ստացվում է՝ կարելի է մարիխուանան օրինականացնել, բայց դրա ծխելու մասին փաստն այնքան մեծ վիրավորանք է, որ դրա համար կարելի է դատի տալ լրատվամիջոցի։ Այդ իսկ պատճառով փոխվարչապետն աճապարել է ու դիմել դատարան, որ հանրությանն ապացուցի՝ ինքը մարիխուանա ծխող չէ։


Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ կողմ է Հայաստանում մարիխուանայի օրինականացմանը: Ավելին, դրա օրինականացումը ժամանակի հարց էր համարել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ